Ռումյան Հովսեփյանը մասնակցել է ակումբի անհաջող խաղին

Armenpress 22:24, 7 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Ռումյան Հովսեփյանը մասնակցել է ակումբի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բուլղարիայի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում «Արդա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Դունավ Ռուս»-ին և զիջեց 0:2 հաշվով:

Հայաստանի ընտրանու անդամ Ռումյան Հովսեփյանը «Արդա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Արդա»-ն մրցաշարային աղյուսակում 6-րդն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am