Ֆուտբոլի ընտրանին սկսել է մարզական հավաքը  

Armenpress 16:16, 7 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի ազգային թիմը սկսում է նախապատրաստությունը Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ խաղերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հրավիրված 25 ֆուտբոլիստից 20-ը արդեն հավաքականի ճամբարում են:  

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 7-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում սկսեց մարզական հավաքը: Առայժմ բացակայում են Սարգիս Ադամյանը, Վարազդատ Հարոյանը, Ռումյան Հովսեփյանը, Տիգրան Բարսեղյանը և Արարատ Մոնրոն, ովքեր հավաքականին կմիանան երեկոյան և վաղը առավոտյան: 

 Մնացած 20 ֆուտբոլիստներն այսօր՝ ժամը 18:00-ին կանցկացնեն առաջին մարզումը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am