Վալդեսը հեռացվել է «Բարսելոնա»-ի երիտասարդական թիմի մարզչի պաշտոնից  

Armenpress 16:15, 7 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիկտոր Վալդեսը հեռացվել է «Բարսելոնա»-ի երիտասարդական թիմի գլխավոր մարզչի պաշտոնից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Այլ մանրամասներ հայտնի չեն: Ըստ իսպանական ԶԼՄ-ների Վալդեսի հեռացման պատճառը վատ հարաբերություններ են ակումբի մարզական տնօրեն Պատրիկ Կլյուվերտի հետ:

Վիկտոր Վալդեսը «Բարսելոնա»-ի երիտասարդական թիմի մարզչի պաշտոնը զբաղեցնում էր հունիս ամսից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am