«Ջոկեր» ֆիլմը ռեկորդային 93,5 մլն դոլար Է հավաքել ԱՄՆ-ում վարձույթի առաջին հանգստյան օրերին. Variety

Armenpress 14:16, 7 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեժիսոր Թոդ Ֆիլիփսի «Ջոկեր» ֆիլմն ԱՄՆ-ում 93,5 մլն դոլար Է հավաքել վարձույթի առաջին հանգստյան օրերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր կայքում հայտնել Է Variety հանդեսը:

Կինոնկարն այդպիսով կարողացել Է ռեկորդ սահմանել՝ առաջին ուիքենդի արդյունքներով ամենաշահութաբերը դառնալով բոլոր այն ֆիլմերից, որոնք երբեւիցե թողարկվել են հոկտեմբերին: Վերջին տարվա ընթացքում այդ ռեկորդը պահպանում Էր Ռուբեն Ֆլյայշերի «Վենոմ» ֆիլմը, որում գլխավոր դերը կատարել Էլ Թոմ Հարդին: Նրան հաջողվել Է վարձույթում 80 մլն դոլար հավաքել առաջին հանգստյան օրերին:

Ջոկերի մասին ժապավենը միջազգային վարձույթում հավաքել Է 140,5 մլն դոլար: Ըստ հանդեսի տվյալների, կինոնկարը ցուցադրվել Է աշխարհի 73 երկրի 22,5 հազար կինոթատրոններում:

Սեպտեմբերի 7-ին «Ջոկերը», որում գլխավոր դերը կատարել Է «Օսկար» մրցանակի եռակի անվանակարգորդ Հոակին Ֆենիքսը, արժանացել Է Վենետիկի 76-րդ կինոփառատոնի «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» մրցանակին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am