Քիմ և Քորթնի Քարդաշյաններն իրենց երեխաներին մկրտել են Էջմիածնում

Armenpress 14:06, 7 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմ և Քորթնի Քարդաշյան քույրերը հոկտեմբերի 7-ի առավոտյան Էջմիածնում մկրտել են իրենց երեխաներին:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական ծառայության պետ տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Ոչ մի հատուկ արարողակարգ չի եղել. ինչպես մյուս բոլոր ընտանիքները,  այնպես էլ նրանք նախապես գրանցվել և նշանակված ժամին եկել ստացել են մկրտությունը»,-նշեց Տեր Վահրամը: Երեխաները մկրտվել են Ս. Վարդան եւ Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում:

Քիմ Քարդաշյանը որպես հատուկ զեկուցող ելույթ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովում։«Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am