1000х90.jpg (78 KB)

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրենի հետ

Armenpress 13:28, 7 Հոկտեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին, ամերիկյան եւ միջազգային տարբեր հարթակներում տեղեկատվական ու քաղաքական ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Ամերիկայի հայկական համագումարի հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ վստահություն հայտնելով, որ այն կպահպանվի նաեւ ապագայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am