1000х90.jpg (78 KB)

Մարմնամարզուհի Անահիտ Ասադուրյանն ԱԱ-ում միայն 161-րդն է  

Armenpress 11:42, 7 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության կանանց թիմի միակ անդամ Պատանեկան օլիմպիական խաղերի մասնակից Անահիտ Ասադուրյանն աշխարհի առաջնությունում 161-րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Շտուտգարտ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնության կանանց բազմամարտում Անահիտ Ասադուրյանը 174 մարզիկների պայքարում 161-րդն է: Նա հավաքել է 11.966 միավոր: Որակավորման փուլը հաղթահարեցին առաջին 27 տեղերը զբաղեցրած մասնակիցները:

Աշխարհի առաջնությանը տղամարդկանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և Արթուր Թովմասյանը:

Աշխարհի այս առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am