ATP դասակարգման առաջատարը Ջոկովիչն է, Խաչանովը 9-րդն է  

Armenpress 10:27, 7 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պահպանել է դիրքը ATP վարկանիշային աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թենիսի համաշխարհային դասակարգման աղյուսակում Խաչանովը 9-րդն է, ինչպես նախորդ անգամ:

Վարկանիշային աղյուսակում առաջատարը սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն է: Լավագույն 10-յակում են նաև Ռաֆայել Նադալը, Ռոջեր Ֆեդերերը, Դանիիլ Մեդվեդևը, Դոմինիկ Տիմը, Ալեքսանդր Զվերևը, Ստեֆանոս Ցիցիպասը, Քեյ Նիսիկորին և Ռոբերտ Բաուտիստա-Ագուստը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am