1000х90.jpg (78 KB)

Թաիլանդում 6 փիղ սատկել է՝ փորձելով ջրվեժն ընկնելուց փրկել միմյանց

Armenpress 18:07, 5 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդում 6 փիղ ընկել է ջրվեժը և սատակել՝ փորձելով միմյանց փրկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Պաշտոնյաները հայտնել են, որ դեպքը պատահել է, երբ փղի ձագուկը սայթաքել է Հարավային Թաիլանդի Խաո Յաի ազգային պարկում գտնվող ջրվեժից:

Երկու փղերի նկատել են մոտակա ժայռի եզրին, Թաիլանդի իշխանությունները փորձում են տեղափոխել նրանց:

Նույն ջրվեժում նմանատիպ դեպք եղել էր ևս մեկ անգամ: Ութ փղերը ընկնելով ջրվեժը սատկել էին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am