Ադրբեջանը մեկ շաբաթում Արցախի դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց

Armenpress 17:05, 5 Հոկտեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 100 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 800 կրակոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am