Կինոռեժիսոր Լյուկ Բեսոնի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ բռնաբարության կասկածանքով

Armenpress 21:40, 4 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի կինոռեժիսոր Լյուկ Բեսոնի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ բռնաբարության կասկածանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՏԱՍՍ-ը հայտնում է, որ AFP-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ռեժիսորի նկատմամբ դատական հայց ներկայացրած դերասանուհի Սենդ Վան Ռոյի փաստաբան Ֆրանսուա Սպիները:

9 ամիս տևած հետաքննությունից հետո Փարիզի դատախազությունը 2019թ. փետրվարի 25-ին քրեական գործը կարճելու որոշում էր կայացրել, նշելով, որ բավարար ապացույցներ հայտնաբերել չի հաջողվել: Սակայն դերասանուհին երկրորդ հայցն է ներկայացրել ռեժիսորի դեմ, որի հիման վրա էլ հարուցվել է քրեական գործը:

Լյուկ Բեսոնն իրեն ուղղված մեղադրանքը չի ընդունում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am