Samsung Electronics-ը դադարեցրեց սմարթֆոնների արտադրությունը Չինաստանում

Armenpress 17:09, 4 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung Electronics կորպորացիան դադարեցրել Է արտադրությունը սմարթֆոնների հավաքման Չինաստանում իր միակ գործարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 4-ին հայտնել Է Associated Press (АP) գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության մամուլի տեղեկագիրը:

Ըստ առկա տեղեկատվության, Չինաստանի Գուանդունի նահանգի Հոյչժոու քաղաքում սմարթֆոնների հավաքման գիծը ընկերության միակ գործարանում ընթացիկ տարվա սեպտեմբերին փակվել Է արտադրության «արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտության» կապակցությամբ:

«Սարքավորումները կտեղափոխվեն ընկերության այլ գործարաններ՝ կախված մեր ռաազմավարությունից եւ շուկայի պահանջմունքներից»,-գործակալությունը մեջբերում Է Samsung Electronics-ի հայտարարությունը: Հոյչժոուի գործարանը բացվել Է 1992 թվականին եւ սկսել Է սմարթֆոններ թողարկել 2006 թվականին:

Ընթացիկ տարվա հունիսի սկզբին ընկերությունը հայտարարել Էր ձեռնարկության աշխատակիցների թվի կրճատման մասին: 2017 թվականի դրությամբ, ֆաբրիկայում աշխատում Էր ավելի քան 6 հազար մարդ:

Samsung Electronics-ը Չինաստանում հեռախոսների արտադրության նվազեցմանը ձեռնամուխ Է եղել 2018 թվականին՝ իր գործարանը փակելով Տյանցչինում: The Korea Herald թերթի կարծիքով, աշխատուժը եւ ՉԺՀ-ում ընկերության գործարանների կրճատման մասին որոշումը կապված Է Հնդկաստանում իր ներկայությունն ընդլայնելու կորպորացիայի պլանների հետ: Անցյալ տարվա օգոստոսին Samsung Electronics-ը հայտարարել Էր Հնդկաստանի Նոյիդա քաղաքում շարժական հեռախոսների արտադրության գործարկման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am