Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

Armenpress 16:32, 4 Հոկտեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում հոկտեմբերի 4–ին տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն՝  Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը  շնորհավորել  է ներկաներին՝ արժեւորել ուսուցիչների աշխատանքը եւ ընգծել, որ այսուհետ էլ կրթության ոլորտը լինելու է պետության ուշադրության կենտրոնում:

Միջոցառմանը մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am