«Ինչպես վարժեցնել վիշապին» ֆիլմի ռեժիսորը կնկարահանի «Գանձերի կղզին». Variety

Armenpress 12:39, 4 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինչպես վարժեցնել վիշապին» եռերգության ռեժիսոր Դին Դեբլուան Universal Pictures-ի համար կնկարահանի «Գանձերի կղզին» եւ հանդես կգա որպես ֆիլմի Էկրանավորման պրոդյուսեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety-ն:Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Դեբլուան Hasbro-ի եւ Paramount-ի համար նկարահանելու Է «Միկրոնավորդները» ֆիլմը, որի ռելիզը պլանավորված Է 2021 թվականին: Ենթադրվում Է, որ սկզբում նա կաշխատի «Գանձերի կղզու» վրա: Ծովահենների մասին պատմող կինոնկարի սցենարը, որոնք փորձում են գտնել կղզում թաքցված գանձը, գրելու Է Էվան Սպիլիոտոպուլոսը («Գեղեցկուհին եւ հրեշը» ֆիլմի սցենարի համահեղինակ): Ռոբերտ Լիյուս Սթիվենսոնի 1883 թվականի վեպի մոտիվներով նկարահանվել Է մի քանի ֆիլմ, դրանցից առաջինում, որը նկարահանվել Է 1934 թվականին, խաղացել են Բերի Ուոլեսը եւ Ջեկի Քուփերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am