ԱԺ-ն ընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշումը

Armenpress 12:25, 4 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների փակ և գաղտնի քվեարկությամբ ընդունվեց «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։

«Քվեատուփում առկա քվեաթերթիկներից անվավեր են ճանաչվել երկուսը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 98, դեմ՝ 1»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ասաց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ որոշումն ընդունվել է։

Որոշման նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ը։

ԱԺ ԲՀԿ խմբակցությունն ավելի վաղ հայտնել էր, որ խմբակցության պատգամավորները չեն մասնակցելու քվեարկությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am