Բակո Սահակյանը ներկա է գտնվել Պաշտպանության բանակի ռազմավարական զորավարժություններին

Armenpress 16:04, 3 Հոկտեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին հանրապետության կենտրոնական հատվածներից մեկում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի ռազմավարական զորավարժություններին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարն ընդգծել է, որ Պաշտպանության բանակը միշտ եղել է եւ կմնա մեր պետության ու ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման առանցքային գործոններից մեկը:

Բակո Սահակյանը պետական պարգեւներ է հանձնել Արցախի Հանրապետության պաշտպանության գործում անձնական արիություն եւ խիզախություն ցուցաբերած մի խումբ զինծառայողների:

Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am