Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին` Քայլի Ջենները, մենակ Է մնացել

Armenpress 15:53, 2 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհh ամենաերիտասարդ միլիարդատիրուհին՝ ձեռնարկատեր Քայլի Ջենները, հեռացել Է իր զուգընկերոջից՝ ռեփ-կատարող Թրեւիս Սքոթից: Այդ մասին հայտնել Է TMZ-ն՝ վկայակոչելով զույգին մոտ կանգնած աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ջենները եւ Սքոթը որոշում են ընդունել խզել երկու տարի շարունակվող հարաբերությունները: Ինչպես գրում Է հրատարակությունը, վերջին անգամ երիտասարդներին միասին տեսել են օգոստոսի վերջին՝ Կալիֆոռնիայի նահանգի Սանտա Մոնիկայում հանգստանալու ժամանակ, որտեղ նրանք տոնել են Քայլիի ծննդյան օրը: Նրանք միասին ժամանակ են անցկացրել իրենց ընդհանուր դստեր՝ Սթորմիի, ընտանիքի եւ ընկերների հետ: Սակայն նաեւ նշվում Է, որ հայտնիները վերջնականապես չեն բաժանվել, այլ «դադար են վերցրել»:

Նրանք կշարունակեն միասին դաստիարակել երեխային:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am