ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ին սպասվող իրադարձությունները

Armenpress 09:30, 2 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀ ԱԺ-ում կշարունակվի հերթական քառօրյա նիստը:

Հոկտեմբերի 6-ին անցկացվելու է հոբելյանական 15-րդ «Դիջիթեք Էքսպո» ցուցահանդեսը, որը համախմբում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժն ու ձեռքբերումները: Ցուցահանդեսին ընդառաջ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, միջոցառման պատասխանատուները կներկայացնեն մանրամասներ:

Մատենադարանում կկայանա hայ ժողովրդի մեծագույն բարեկամ՝ գրող, հրապարակախոս Կիմ Բակշիին նվիրված հուշ երեկո: Կցուցադրվի Կիմ Բակշիի «Մատենադարան» ֆիլմի 6-րդ մասը:

Լիտվայի ժողովրդական բանաստեղծ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդուարդաս Մեժելայտիսի 100-ամյակի միջոցառումների շրջանակում լույս է տեսել «Իմ կրկնակի Արարատը» գիրքը: Հրավիրված մամուլի ասուլիսում թարգմանիչ Ֆելիք Բախչինյանը կներկայացնի այն:

«Օրբելի» վերլուծական կենտրոնը կազմակերպել է «Հայաստանի սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավման հիմնախնդիրներն ու ռազմավարությունը» միջազգային գիտագործնական համաժողով։

Լրագրողների հետ հանդիպմանը ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը կամփոփի աշխարհի առաջնության արդյունքները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am