Ջենիֆեր Լոպեսը եւ Ալեքս Ռոդրիգեսը տոնել են իրենց նշանադրությունը

Armenpress 14:19, 30 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը եւ նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը Լոս Անջելեսում տոնել են իրենց նշանադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է People-ը:

«Մենք ընտանիքների եւ մտերիմ ընկերների հետ հիանալի տոն կազմակերպեցինք երեկ երեկոյան»,- մեկնաբանել Է Ռոդրիգեսը Լոպեսի հետ Instagram-ում զետեղված լուսանկարը 50-ամյա Ջենիֆերի եւ 44-ամյա Ալեքսի նշանադրության մասին հայտարարվել Էր ընթացիկ տարվա մարտին: Մինչ այդ նրանք արդեն հանդիպում Էին երկու տարի: Ռոդրիգեսն առաջարկությունն արել Է Բահամյան կղզիներում համատեղ հանգստանալու ժամանակ: Լոպեսը երկվորյակ ունի նախորդ ամուսնությունից (Մաքսիմիլան Դեւիդ եւ Էմմա Մերիբել), իսկ Ռոդրիգեսը՝ երկու դուստր (Էլլա Ալեքսանդր (11) եւ Նատաշա Ալեքսանդր (14): Զույգին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ «երեխաները շատ լավ են շփվում միմյանց հետ եւ վաղուց Էին ցանկանում, որ Ջենիֆերն ու Ալեքսը ամուսնանան», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am