Դաղստանյան հարսանիքը համաշխարհային երկու ռեկորդ Է սահմանել

Armenpress 12:24, 30 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաղստանում տեղի Է ունեցել բազմահազարանոց հարսանիք, որը միանգամից երկու համաշխարհային ռեկորդ Է սահմանել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Դերբենտսկիե նովոստի» թերթը: Դերբենտ քաղաքում միաժամանակ ամուսնացել Է 30 զույգ, հանդիսությանը ներկա Է եղել ավելի քան 10 հազար հյուր: Նորապսակները ներկայացրել են այն 16 հիմնական ազգությունները, որոնք ապրում են Դաղստանում: Ամենաերիտասարդ ամուսինները 19 տարեկան են, իսկ ամենատարեց զույգը հանդիսության ժամանակ տոնել Է իր ադամանդե հոբելյանը՝ համատեղ կյանքի 60 տարին: Արարողությունը միանգամից երկու համաշխարհային ռեկորդ Է սահմանել որպես ամենաբազմազգ հարսանիքը եւ ամենամեծ թվով հյուրերով հարսանիքը: Երկու նվաճումներն Էլ գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am