Շիրակը Ֆրանսիայի ոգու մարմնացումն Էր. Սենատի ղեկավար

Armenpress 16:51, 26 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 87-րդ տարում վախճանված՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակն իրենով մարմնավորում Էր Ֆրանսիայի ոգին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ֆրանսիայի Սենատի ղեկավար Ժերար Լարշեն:

«Ժակ Շիրակն ավելի քան կես դար իրենով մարմնավորում Էր Ֆրանսայի ոգին երկրի տարածքում, ամբողջ աշխարհում նաեւ իր արժեքների միջոցով: Նա միշտ հրաժարվում Էր փոխզիջման գնալ ծայրահեղությունների հետ եւ քաջությամբ Էր ընդունում մեր երկրի անցյալը, ինչպես նրա մութ, այնպես Էլ լուսավոր կողմերը»,- գրել Է Լարշեն Twitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am