Լոնդոնը մտադիր Է կլիմայի տաքանալու դեմ պայքարի ծախսերն ավելացնել մինչեւ 14,5 մլրդ դոլար

Armenpress 11:59, 24 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան հինգ տարում Երկրի կլիմայի փոփոխման դեմ պայքարի ծախսերը կհասցնի 11,6 միլիարդ ֆունտի (14,5 միլիարդ դոլար ընթացիկ փոխարժեքով): Սեպտեմբերի 23-ին այդ մասին հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում ելույթ ունենալով կլիմային նվիրված գագաթնաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես կարծում եմ, որ մենք բոլորս եկել ենք այն ըմբռնմանը, որ անհրաժեշտ Է անել ավելին կլիմայի աղետալի փոփոխությունը կանխելու համար»,- ասել Է Ջոնսոնը՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան արդեն մեծ հաջողությունների Է հասել այդ ուղղությամբ, իսկ «հինգ տարվա ընթացքում կլիմայի փոփոխության դեմ պայքարի ծախսերը կավելացնի մինչեւ 11,6 միլիարդ ֆունտ»: Ջոնսոնի խոսքով՝ թագավորությունն աշխարհի մյուս երկրներին ակտիվորեն օգնություն ցույց կտա այդ ոլորտում՝ առաջին հերթին ներդրումներ կատարելով «կանաչ» Էներգետիկայի եւ այլ տեխնոլոգիական լուծումների բնագավառում: Ինչպես ավելի վաղ հայտնել Է վարչապետի դիվանատունը, Մեծ Բրիտանիան 1 միլիարդ ֆունտ (1,25 միլիարդ դոլար) կուղղորդի իր ստեղծած հմնադրամ, որից աշխարհի տարբեր երկրների գիտնականների միջոցներ կտրամադրվեն մաքուր Էներգիայի աղբյուրների ստեղծման ոլորտում հեռանկարային նախագծերի իրականացման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am