1000х90.jpg (78 KB)

Ֆրանսիան, ԳԴՀ-ն եւ Մեծ Բրիտանիան Իրանին մեղադրել են սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակվելու մեջ

Armenpress 10:09, 24 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարներ Էմանունել Մակրոնը, Անգելա Մերկելը եւ Բորիս Ջոնսոնը համոզված են, որ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների դեմ գրոհի հետեւում կանգնած Է Իրանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երեք երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Բունդեսթագի կայքում: Բացի դրանից, Մակրոնը, Մերկելը եւ Ջոնսոնը, որոնք բանակցություններ են վարել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, Թեհրանին կոչ են արել՝ խուսափել սադրանքներից եւ շեշտը դնել վիճելի հարցերի շուրջը երկխոսության վրա: «Մեզ համար պարզ Է, որ Իրանն Է կրում պատասխանատվությունն այդ հարձակման համար: Այլ ճշմարտանման բացատրություն չկա: Մենք պաշտպանում ենք կատարվող հետաքննությունները, որպեսզի պարզենք հետագա մանրամասները»,- ասված Է հայտարարության մեջ: Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարները նշել են, որ թեեւ գրոհներն ուղղված են եղել Սաուդյան Արաբիայի դեմ, դրանք վերաբերում են բոլոր պետություններին եւ մեծացնում են խոշոր բախման ռիսկը:Բացի այդ, նրանք Թեհրանին կոչ են արել՝ վերադառնալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով (ԳՀՀԾ) ստանձնած պարտավորությունների կատարմանը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am