Ռիոյի դաշնագրի մասնակից երկրները պատժամիջոցներ են սահմանել Վենեսուելայի ղեկավարության դեմ

Armenpress 09:51, 24 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխադարձ օգնության միջամերիկյան պայմանագրի (ՓՕՄՊ, հայտնի Է որպես Ռիոյի դաշնագիր) անդամ երկրների արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի 23-ին բանաձեւ են ընդունել Վենեսուելայի ղեկավարության նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փաստաթղթում, որը զետեղված Է Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) Twitter-ում, մասնավորապես, ասված Է, որ Ռիոյի դաշնագրի անդամ երկրները «մտադիր են բացահայտել այն անձանց եւ կազմակերպություններին, որոնք կապված են Նիկոլաս Մադուրոյի վարչակարգի հետ եւ մեղսակից են դրամական միջոցների լվացման, թմրանյութերի ընդհատակյա փոխադրման, ահաբեկչության եւ դրա ֆինանսավորման ապօրինի գործունեությանը, եւ օգտագործել բոլոր հնարավոր միջոցներն այդ անձանց գործունեությունը հետաքննելու, նրանց քրեական հետապնդումը, ձերբակալումն ու արտահանձնումն իրականացնելու համար»: ՓՕՄՊ-ի անդամ երկրների տարածքում այդ անձանց եւ կազմակերպությունների ունեցած ակտիվները կսառեցվեն: Նույնպիսի միջոցներ կձեռնարկվեն այն անձանց նկատմամբ, ովքեր մեղսակից են Վենեսուելայում «մարդու իրավունքների լուրջ խախտումներին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am