Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 25 հրդեհ

Armenpress 09:52, 24 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 23-ին  14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Մասնավորապես`

Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանում՝ 500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 200 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 2000 քմ,

Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում՝ 7 հա, Բյուրական գյուղում՝ 500 քմ, 

Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ 5000 քմ,

Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում՝ մոտ 1,3 հա, 

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 1500 քմ, 300 քմ, Արզնի գյուղում՝ 9000 քմ, Մրգաշեն գյուղում՝ 30 հա, Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ 1 հա, 

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 3000 քմ,

Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին՝ 2000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am