Աֆղանստանի պատվիրակությունը պատրաստ է մասնակցել Երևանում կայանալիք ՀԱՊԿ վեհաժողովին

Armenpress 20:14, 23 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի խորհրդարանի պատվիրակությունը պատրաստ է մասնակցել ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովին՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ-Նովոստին, այս մասին հայտարարել է Աֆղանստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Միր Ռահման Ռահմանին:

«Հայաստանում անցկացվող ծրագրին մենք նույնպես համաձայն ենք ու կմասնակցենք»,-ասել է Ռահմանին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am