Գետափնյա գյուղում այրվել է 300 հակ անասնակեր

Armenpress 19:38, 23 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 23-ին, ժամը 13:05-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Գետափնյա գյուղի 10-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:23-ին, մարվել՝ 15:48-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գետափնյա գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել են 300 հակ անասնակեր, 15 գերան՝ մասամբ, ջերմահարվել՝ 3 պտղատու ծառ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am