Արցախի Նախագահը գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում է շնորհել ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանին

Armenpress 19:27, 23 Սեպտեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ ԱՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը, Կարեն Աբրահամյանին հանձնելով գեներալ-լեյտենանտի ուսադիրները, հաջողություններ է մաղթել նրան՝ ընդգծելով, որ այսուհետ եւս ամեն ինչ պետք է արվի պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացման ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am