Վերին Լարսի անցակետում հերթերը գոյացել են ՌԴ-ից եկող մեքենաներից. նախարարությունը կապի մեջ է

Armenpress 18:44, 23 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերին Լարսի անցակետում հերթերը հիմնականում գոյացել են Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս եկող մեքենաներին դեպքում, այլ ոչ թե մեկնող։ Խնդիրը հիմնականում բեռների՝ սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմաներին անհամապատասխանությունն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը՝ նախարարությունը կապի մեջ է անցակետի գործընկերների հետ: «Այնուամենայնիվ, Հայաստանից արտահանվող բեռների համար այժմ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դիտարկում է խնդրին համակարգային լուծում տալու տարբերակը, որպեսզի հայաստանյան բեռնափոխադրողներն ապրանքն արտահանելուց առաջ ստուգեն բեռների համապատասխանությունը սռնիների ծանրաբեռնվածության նորմաներին: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կապի մեջ է Վերին Լարսի անցակետի գործընկերների հետ, և խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է »,- նշել է Օհանյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am