Զելենսկին առաջարկել Է կոռուպցիայի դեմ պայքարել ֆլեշմոբի օգնությամբ

Armenpress 17:13, 23 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քաղաքացիներին առաջարկել Է կոռուպցիայի դեմ պայքարի ֆլեշմոբ անցկանցնել: Նա Facebook-ում տեսաուղերձ Է ձայնագրել, որում կոչ Է արել միասին դիմակայել օրենքի խախտումներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք երբեք չենք հաղթահարի կոռուպցիան, եթե դուք աչք փակեք դրա վրա: Կաշա՞ռք են պահանջում: Առաջարկում են «ատկա՞տ»: Խնդրում եմ՝ մի՛ լռեք»,-ասել Է Ուկրաինայի ղեկավարը: Նա նշել Է, որ հեշթեգներ դնելը կամ տեսանյութեր նկարահանելը պարտադիր չեն, հարկավոր Է միայն զանգահարել թեժ գիծ եւ հայտնել իրավախախտման մասին: Սեպտեմբերի սկզբին Ուկրաինայում աշխատանքն Է սկսել Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am