Դիլիջանի և Մարտունու որոշ հատվածների, Ներքին և Վերին Գետաշեն գյուղեի գազամատակարարումը կդադարեցվի

Armenpress 17:00, 23 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ  պլանային  աշխատանքներ  իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 24-ին ժամը 10.00-ից մինչև ժամը  15.00-ն  կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկ թաղամասի, Ներքին Գետաշեն և Վերին Գետաշեն գյուղեի, ժամը 10.00-ից  մինչև ժամը 17.00-ն՝ Տավուշի  մարզի Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am