Hyundai-ն համատեղ ձեռնարկություն կստեղծի անվարորդ ավտոմոբիլների ոլորտում

Armenpress 16:10, 23 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի Hyundai Motor Group ավտոմոբիլային խումբը եւ ԱՄՆ-ի Aptiv ավտոբաղադրիչներ արտադրողը համաձայնության են եկել ինքնակառավարվող ավտոմոբիլների ոլորտում համատեղ ձեռնարկության ստեղծման շուրջը: Ինչպես ասված Է ընկերությունների համատեղ մամուլի տեղեկագրում, երկու կողմերն այնտեղ կներդնեն 2-ական միլիարդ դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համատեղ ձեռնարկության ստեղծման նպատակն Է «SAE 4 и SAE 5 ստանդարտների տեխնոլոգիաների մշակումը, զարգացումը եւ առեւտրայնացումը: Այդ տեխնոլոգիաները նախատեսում են ավտոմոբիլի կառավարման գործընթացի լիակատար կամ գորնականում լիակատար ավտոմատացում: Hyundai-ն եւ Aptiv-ը պլանավորում են կառավարման լիակատար ավտոմատ համակարգի թեստավորումն սկսել արդեն 2020 թվականին եւ անվարորդ ավտոմոբիլի համար օգտագործման պատրաստ պլատֆորմ ստեղծել մինչեւ 2022 թվականը: Ձեռնարկությունը կգլխավորի Aptiv-ի ինքնավար վարման տեխնոլոգիաների ստորաբաժանման նախագահ Կառլ Իանիեման, ընկերության կենտրոնակայանը կգտնվի Բոստոնում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am