Խաչիկ գյուղում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 52.2 հա խոտածածկ տարածք

Armenpress 21:41, 22 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի «Կարմիր Սախկա» կոչվող տարածքում բռնկված հրդեհը սեպտեմբերի 22-ին, ժամը 17:26-ին մարվել է: Այրվել է մոտ 52.2 հա խոտածածկ տարածք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 «Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին, ժամը 19:42-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում՝ «Կարմիր Սախկա» կոչվող տարածքում, խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել:

Սեպտեմբերի 21-ին, ժամը 12:00-ին հրդեհը մեկուսացվել է և սահմանվել է հերթապահություն: Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 52 հա խոտածածկույթ: Նույն օրը ժամը 17:20-ին տեղեկություն է հաղորդվել, որ ուժեղ քամու հետևանքով առաջացել է հրդեհի տարածման վտանգ: Պարզվել է, որ հայտնաբերվել են հրդեհի նոր օջախներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:34-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 14 փրկարար ծառայող և Խաչիկ գյուղի 11 բնակիչ:

Վերոնշյալ տարածքում երկու օր շարունակ իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ և սահմանվում է հերթապահություն: Հրդեհի մակերեսը կազմel է մոտ 52.2 հա խոտածածկույթ»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am