Հրշեջները մարել են Էջմիածնում բռնկված հրդեհը

Armenpress 17:52, 22 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 22-ին, ժամը 09:59-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում գտնվող արագ սննդի վաճառակետում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:10-ին, մարվել՝ 10:30-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասամբ այրվել են արագ սննդի վաճառակետի առաստաղի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am