1000х90.jpg (78 KB)

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Armenpress 15:02, 22 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 21-ին, ժամը 20:32-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի համալսարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ դեպի Գավառ տանող հատվածի մոտակայքում, «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Էդիսոն Հ., ծնված՝ 1990թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Գավառի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am