Զանիոլոն տպավորված է Մխիթարյանով

Armenpress 13:37, 22 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոն տպավորված է Մխիթարյանով:

«Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, ով ներկայացնելու կարիք չունի: Նա ինձ տպավորել է համեստությամբ և ինքն իրեն չխնայելու ոգով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է իտալացի ֆուտբոլիստը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալ»-ին: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմա» ակումբում: Մրցաշրջանի ավարտին «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք կստանա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am