Եղանակը կտաքանա 6-7 աստիճանով, տեղումներ չեն սպասվում

Armenpress 13:14, 22 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում սեպտեմբերի 22-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 23-27-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի 8-10 աստիճանով, 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am