Տիգրան Բարսեղյանը բաց թողեց «Կայսար»-ի հերթական հանդիպումը

Armenpress 12:25, 22 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը բաց է թողել ակումբի հերթական անհաջող հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ղազախաստանի առաջնության 27-րդ տուրում «Կայսար»-ը տանը հյուրընկալել էր «Կայրաթ»-ին: Վերջիններիս հաջողվեց նվազագույն հաշվով առավելության հասնել տան տերերի նկատմամբ:

Հայաստանի ընտրանու անդամ Տիգրան Բարսեղյանը պահեստայինների շարքում էր և այդպես էլ չմասնակցեց խաղին:

«Կայսերը» մրցաշարային աղյուսակում 6-րդն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am