Գևգեոզյանը մասնակցել է ակումբի անհաջող խաղին

Armenpress 12:17, 22 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի թեկնածու Մաուրո Գևգեոզյանը մասնակցել է ակումբի հերթական խաղին

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արգենտինայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրում Գևգեոզյանի «Տեմպերլեյ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Էստուանտես»-ին և զիջեց 1:2 հաշվով:

Հայաստանի ընտրանու թեկնածու Մաուրո Գևգեոզյանը «Տեմպերլեյ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այժմ «Տեմպերլեյ»-ը մրցաշարային աղյուսակում 13-րդն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am