Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի նախագահ Ջորջ Վելային

Armenpress 17:15, 21 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մալթայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորել է նախագահ Ջորջ Վելային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու երկկողմ հարաբերությունների օրակարգը և հարստացնելու  այն նոր ծրագրերով և նախաձեռնություններով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am