Ազատ ոճային ըմբիշները ձեռնունայն են վերադառնում աշխարհի առաջնությունից

Armenpress 16:25, 21 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի ընտրանին ձեռնունայն է վերադառնում աշխարհի առաջնությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային վերջին օր պայքարի մեջ մտած երկու ըմբիշները` 79 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը և 86 կգ Հովհաննես Մխիթարյանը ևս ոչ մի հաջողություն չարձանագրեցին:

Ըմբշամարտի հավաքականը ոչ մի օլիմպիական ուղեգիր չնվաճեց:

Հունահռոմեական ոճի ըմբիշներն աշխարհի այս առաջնությունում նվաճեց երկու մեդալ (97 կգ Արթուր Ալեքսանյան` արծաթե, 63 կգ Սլավիկ Գալստյան` բրոնզե): Ազգային ընտրանին նվաճեց նաև Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի երկու ուղեգիր (77 կգ և 97 կգ քաշեր):

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am