Նարեկ Աբգարյանը 13-րդ հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում

Armenpress 16:15, 21 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Նարեկ Աբգարյանը կրկին հաղթանակ է տոնել պրոֆեսիոնալ ռինգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Աբգարյանը տոնեց 13-րդ անընդմեջ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում:

WBC- ի վարկածով թեթևագույն քաշային կարգի International Silver գոտին ունեցող հայ բռնցքամարտիկը  նախատեսված 6 ռաունդանոց մենամարտն ավարտեց ժամանակից շուտ: Մեքսիկացի Խուան Կանտուն 5-րդ ռաունդում հրաժարվեց շարունակել մենամարտը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am