1000х90.jpg (78 KB)

Իզաբելլա Յայլյանը ծանրամարտի ԱԱ-ում B ենթախմբում 6-րդն է

Armenpress 11:15, 21 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարը սկսեցին նաև Հայաստանի ներկայացուցիչները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց 59 կգ քաշային կարգում Իզաբելլա Յայլյանը B ենթախմբում նախ պոկեց 92 կգ և հրեց միայն 110 կգ: Երկամարտի 202 կգ արդյունքով ծանրորդն աշխարհի առաջնության B ենթախմբում միայն 6-րդն է:

Ծանրամարտի աշխարհի այս առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am