«Արսենալ»-ը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Armenpress 10:02, 21 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Արսենալ» ակումբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակվել է Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը՝ Հայաստանի դրոշի գույներով և «Շնորհավոր Անկախության օրը» գրառմամբ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալ»-ին: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմա» ակումբում: Մրցաշրջանի ավարտին «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք կստանա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am