Փարիզում երիտասարդների երթ Է անցկացվում ի պաշտպանություն կլիմայի

Armenpress 17:48, 20 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում ընդգրկուն երթ Է անցկացվում ի պաշտպանություն կլիմայի, որին մասնակցում են առավելապես երիտասարդները: Հանրահավաքի մասնակիցների շարասյունը շարժումն սկսել Է Ազգի հրապարակից, ինչի մասին հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Ինչպես երթի կազմակերպիչները նշել են սոցիալական ցանցերի Էջերում, ակցիայի նպատակը բողոք հայտնելն Է կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում իշխանությունների անգործության դեմ: Երթի սկսվելուց առաջ մի խումբ դեռահասներ հանրահավաք են կազմակերպել Ազգի հրապարակում: Երիտասարդներն իրենց հետ բերել Էին ինքնաշեն պաստառներ՝ անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով, որոնցում բողոք Է հայտնվում կլիմայական փոփոխությունների դեմ:

«Ելիր ի պաշտպանություն կլիմայի», «Մենք կլիմայից թեժ ենք», «Ջերմացրու քո սիրտը, այլ ոչ թե մոլորակը»,-բացականչում Էին նրանք: Ցուցարարների շարասյունն Ազգի հրապարակից անշտապ սկսել Է շարժվել Բերսի զբոսայգու ուղղությամբ, վանկարկելով ոչ միայն կլիմայի վերաբերյալ կարգախոսներ, այլեւ արտահայտություններ, որոնք ավանդական Էին դարձել «դեղին բաճկոնավորների» ակցիաների համար: Ցուցարարների բազմության մեջ ուրբաթօրյա երթում կարելի Է տեսնել այդ շարժման մասնակիցների:

Ակցիան հանգիստ Է ընթանում, ոչ մի միջադեպ չի գրանցվել: Շաբաթ օրը պլանավորվում Է շարունակել շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված գործողությունները. Փարիզում նախատեսված Է հերթական կլիմայական երթը: Դրա հետ մեկտեղ Ֆրանսիայի մայրաքաղաքի եւ հանրապետության այլ քաղաքների փողոցներ դուրս կգան «դեղին բաճկոնավորները»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am