Աֆղանստանի հարավում պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 39-ի

Armenpress 16:54, 20 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի Զաբուլի նահանգում սեպտեմբերի 19-ին իրականացված պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 39-ի: Այդ մասին սեպտեմբերի 20-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նահանգապետի ներկայացուցչին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրա տվյալներով՝ շուրջ 140 մարդ վերքեր Է ստացել: Associated Press գործակալությունը սեպտեմբերի 19-ին տեղեկացրել Էր 20 զոհվածի եւ 90 տուժածի մասին:

Պայթյունը տեղի Է ունեցել Կալաթա քաղաքի հիվանդանոցում:

«Զոհվածներից երկուսը զինծառայողներ են: Մնացած զոհերը քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ կանայք, երեխաներ, պացիենտներ եւ այցելուներ: Հիվանդանոցն ամբողջությամբ ավերված Է»,-ասել Է նահանգապետի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am