Վրաստանում անչափահասների համար կարող են միկրոբանտեր ստեղծվել

Armenpress 16:50, 20 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում անչափահասների համար կարող են միկրոբանտեր ստեղծվել: Այդ մասին հայտարարել Է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, որը վարել Է մեկ տարվա ընթացքում պատժական համակարգի աշխատանքի հաշվետվության շնորհանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Մենք ցանկանում ենք անցնել այնպիսի համակարգի, որտեղ դեռահասները, որոնք սխալ են թուլ տվել իրենց կյանքի ճանապարհին, բայց երազում են սովորել Թբիլիսիի պետհամալսարանում կամ նույնիսկ Հարվարդում, պատիժը չկրեն նրանց հետ, ովքեր հակառակ երազանքներն ունեն, եւ իրենց կարիերան տեսնում են «այլ աշխարհում»: Շատ կարեւոր Է, որ մենք կարողանանք հաջող պայքար մղել կազմակերպված հանցավորության դեմ դեռահասների սեգմենտում»,- նշել Է նախարարը:

Թեա Ծուլուկիանիի խոսքով՝ ներկայում մշակվում Է երեխաների համար միկրոբանտերի ստեղծման հայեցակարգը: Բացի դրանից, նախարարի խոսքով՝ նրանց համար, ովքեր երազում են քրեական հեղինակություն դառնալ, կլինի այլ մոտեցում, քանի որ նրանց հետ անհրաժեշտ Է վարել այլ աշխատանք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am