Ըմբիշներ Գրիգորյանը և Մխիթարյանը գիտեն առաջին մրցակիցներին ԱԱ-ում

Armenpress 16:07, 20 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճային ըմբիշներից Մխիթարյանը և Գրիգորյանը գիտեն, թե ովքեր են իրենց առաջին մրցակիցները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ղազախական Նուր-Սուլթան քաղաքում ընթացող աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում 79 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը ուժերը կչափի վրացի Նիկա Կենտչաձեի հետ։

86 կգ քաշային կարգում Հովհաննես Մխիթարյանը որակավորման փուլում կմրցի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեյմս Դաունիի հետ։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am