Կոլումբիայի ռազմածովային ուժերն առգրավել են 500 մլն դոլար գումարի ութ տոննա կոկաին

Armenpress 14:38, 20 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայի ազգային ռազմածովային ուժերը սեպտեմբերի 19-ին շուրջ 500 միլիոն ամերիկյան դոլար գումարի ութ տոննա կոկաին են առգրավել, ինչի մասին հայտնել Է Noticias Caracol հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշվում Է, թմրանյութերը գտնվում Էին կիսասույզ սուզանավում՝ Տումակոյի մունիցիպալիտետի ափից ոչ հեռու եւ ուղարկվում Էին Կենտրոնական Ամերիկա: Տեղեկություններ այն մասին, թե ում Է պատկանել այդ բեռը, չեն հայտնում: Հեռուստաալիքի տվյալներով՝ դա այդ կերպ տեղափոխվող թմրանյութերի՝ «պատմության մեջ խոշորագույն» խմբաքանակն Է, որը հաջողվել Է կալանել: Ինչպես նշում են տեղական զանգվածային լրտվամիջոցները, ընդամենը տարեսկզբից հայտնաբերվել Է 20 նման սուզանավ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am