Հարավային Կորեայի նախագահի աջակցությունն ընկել Է մինչեւ պատմական նվազագույն ցուցանիշ

Armenpress 14:33, 20 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի աջակցության մակարդակն ընկել Է մինչեւ պատմական նվազագույնը՝ 40 տոկոս՝ ամսվա սկզբից կորցնելով 3 տոկոսային կետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման տվյալները, որն անցկացվել Է Gallup Korea գործակալության կողմից: Հարցումը կատարվել Է սեպտեմբերի 17-ից 19-ը: Դրան մասնակցել Է շուրջ 3 հազար մարդ: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3,1 տոկոսը: Նախագահ Մուն Չժե Ինի կառավարությանը «դեմ» Է արտահայտվել հարցման մասնակիցների 53 տոկոսը, ինչը 4 տոկոսային կետով ավելի Է նախորդ հետազոտության արդյունքներից: Մասնավորապես, հարցվածների դժգոհությունն են առաջացնում իշխանությունների գործողությունների անարդյունավետությունը երկրի տնտեսական եւ սոցիալական խնդիրների լուծման գործում, վիճելի վերադասավորումները կառավարությունում, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ի հետ մերձենալու միտումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am